«116 Պաշտպանի թեժ գիծ» ցուցատախտակը՝ Գավառի մանկատանը
Հասարակություն
Հուլիսի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի տարածքային գրասենյակի աշխատակիցները այցելեցին Գավառի մանկատուն: Բարոյահոգեբանական վիճակին ծանոթանալու նպատակով զրուցեցին մանկատան աշխատողների, երեխաների հետ, ծանոթացան շենքային պայմաններին:
Հանդիպման ընթացքում Պաշտպանի գրասենյակի աշխատակիցները երեխաներին ներկայացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը, լիազորությունների շրջանակը, բացատրեցին 116 թեժ գծի կարևորությունն ու արդյունավետությունը, առաջարկեցին իրենց իրավական աջակցությունը, հատկապես երբ խախտվել է նրանց որևէ իրավունք:
Իրավունքների մասին խոսելիս կրտսեր տարիքի երեխաներին հիմնական մտահոգող հարցերը վերաբերում էին զինվորական ծառայությանը, կրթության իրավունքին:
Երեխաներից մեկն էլ շատ արտասովոր կերպով ցանկացավ օգտագործել իր իրավունքը. «Ես ուզում եմ ծնողներիս զրկել իմ նկատմամբ ունեցած ծնողական իրավունքից: Ես ուզում եմ պատժել նրանց, նրանք ինձ լքել են ու հեռացել… չեմ ուզում, որ նրանք երբևէ իմ ծնողները լինեն...»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը