«Հրապարակ». ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը տեղի չի ունենա
Հայկական Մամուլ
Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ տեղի չի ունենա ոչ այն պատճառով, որ ՀՀԿ-ական ողջ էլիտան Ղարաբաղում էր կամ կար լուրջ պատճառ, այլ՝ որ արձակուրդային սեզոն է, և հոգնաբեկ ՀՀԿ ծերակույտը «պարտավոր» է հանգստանալ:
Երբ կլինի հաջորդ ԳՄ-ն, առայժմ չգիտեն: Մյուս կողմից էլ հաճելի չէ վերանորոգվող շենքում ԳՄ նիստ անցկացնելը: Չնայած ԳՄ անդամներից մեկն այս դիտարկմանն ի պատասխան ասել է, էնքան շենք ունենք, որտեղ ուզենք, էնտեղ էլ կանցկացնենք: Եվ այնուհանդերձ, վերջին հրդեհից հետո Սերժ Սարգսյանն այդպես էլ չի մտել ՀՀԿ-ի իր սենյակը:
Թերթը հիշեցնում է, որ այնտեղ մանրահատակը ջրից ուռել-թռել էր, իսկ ԳՄ նիստերը , որպես օրինաչափություն, տեղի էին ունենում առաջին հարկում տեղակայված գրադարանում: Այո, ՀՀԿ-ն, որքան էլ պարադոքսալ, ունի շատ հարուստ գրադարան, որից կարող են օգտվել ոչ միայն հավատավոր ՀՀԿ-ականները, այլև՝ ով կամենա: Այսօր, երբ ՀՀԿ ողջ ծերակույտը վերանորոգման պատճառով ժամանակավոր տեղափոխվել է «Երևան նախագծի» շենք, ԳՄ անդամ Մուշեղ Լալայանև իր իրերը երկրորդ հարկից հավաքել-իջել է բունկեր՝ գրադարանին տիրություն անելու, ՀՀԿ մտավոր հարստությունը պահպանելու համար: Հրդեհված շենքում ուրիշ շունչ չկա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին