«Հայկական Ժամանակ». ԱԺ 4 խմբակցությունների որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ. ՀԱԿ-ից ընդգրկված է Գագիկ Ջհանգիրյանը
Հայկական Մամուլ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանը երեկ «ՀԺ»-ին հայտնել է, որ ԱԺ 4 խմբակցությունների որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն առաջիկայում հարցաշար է ուղարկելու իրավապահ մարմիններին` «Հարսնաքարի» գործով:
«Աշխատանքային խմբում յուրաքանչյուր խմբակցությունից ընդգրկված է մեկական ներկայացուցիչ, ՀԱԿ-ից ընդգրկված է Գագիկ Ջհանգիրյանը: Հարցաշարը կստորագրվի ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցությունների կողմից և կուղարկվի իրավապահ մարմիններին:
Ըստ պատասխանների մենք արդեն կգնահատենք «Հարսնաքարի» գործով քննության թափանցիկությունը, լրջությունը և ամբողջական բացահայտման հնարավորությունը, ըստ դրա էլ արդեն մեր համատեղ քայլերը կկառուցենք»,- թերթի թղթակցին ասել է Լևոն Զուրաբյանը:
Մինչ այդ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժել էր 4 խմբակցությունների առաջարկը` ԱԺ-ում կազմակերպել հանդիպում «Հարսնաքարի» գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ:
Ըստ Զուրաբյանի` «Հարսնաքարի» հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը մնում է օրակարգում:
«Բնական է, եթե այս պահին 44 ստորագրություն ունենայինք, անմիջապես կգնայինք այդ քայլին»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին