«Հրապարակ». Առաջին տիկնոջ մոր հոգեհանգստին Ծառուկյանը չի «հասցրել» մասնակցել
Հայկական Մամուլ
Առաջին տիկնոջ մոր հուղարկավորությանը Ղարաբաղում մասնակցել է հայաստանյան ողջ էլիտան, ՀՀԿ-ն ողջ կազմով, ՕԵԿ-ը` ի դեմս Արթուր Բաղդասարյանի և Մհեր Շահգելդյանի, ԲՀԿ նախկին նախարարական կորպուսը` Վարդան Վարդանյան, Հարություն Քուշկյան, Արթուր Գրիգորյան:
Հովիկ Աբրահամյանը հոգեհանգստից անմիջապես հետո վերադարձել է Հայաստան` Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման: Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը ոչ հոգեհանգստին, ոչ հուղարկավորությանը չեն մասնակցել:
Չնայած նախորդ օրը Ծառուկյանի հետ Բելառուս մեկնած ԲՀԿ-ականներից մեկը թերթին ասել էր` հենց նոր (երեքշաբթի, ժամը 22-ին) ճանապարհեցինք Ծառուկյանին, երևի կհասցնի մասնակցել թաղմանը:
Չէր «հասցրել» փաստորեն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին