«Հրապարակ». Կառավարության նիստը կվարի Արմեն Գևորգյանը
Հայկական Մամուլ
Կառավարության նիստն այսօր կվարի Արմեն Գևորգյան։ Վարչապետի բացակայությամբ փոխվարչապետն է վարում նիստերը: Նա ընդամենը մեկ նիստ կվարի, հաջորդ հինգշաբթի Տ. Սարգսյանը վերադառնում է:
Գևորգյանի «վարչապետությունը» ծանր ժամանակների հետ համընկավ, նախ՝ «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր Պավել Անդերսոնն ահավոր մեղադրանքներ ներկայացրեց «Հետքի» էջերում՝ մեղադրելով տարբեր պաշտոնյաների, այդ թվում Գևորգյանին՝ կաշառք վերցնելու մեջ: Հետո էլ Պալաչի «շրջապատը»՝ «Քինգ Դելյուքս» ընկերության ավտոբուսների վարորդները, որոնց կմիանան նաև տաքսու վարորդները, բողոքի ցույց են անելու կառավարության դիմաց:
Նիստից հետո բողոքավորները կփորձեն հանդիպել տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի, ինչպես նաև ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանի հետ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին