Կահիրեի հրապարակում նորից հազարավոր ցուցարարներ են հավաքվել
Աշխարհ
Եգիպտոսի մայրաքսղաք Կահիրեի հրապարակում նորից հազարավոր ցուցարարներ են հավաքվել: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ցուցարարները պահանջում են այս տարվա փետրվարին Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո իշխանության ղեկը ստանձնած ռազմական ղեկավարների հրաժարականը:
Այժմ ցուցարարները հանրահավաքներին դուրս են եկել «Վերջին շանս, կամ տուժածների իրավունք» կարգախոսով: Հիշեցնենք, որ նախօրեին հրաժարական էր ներկայացրել Եգիպտոսի կառավարության ղեկավար Իսամա Շարաֆը, որին փոխարինել է Մուբարաքի օրոք Եգիպտոսի վարչապետ աշխատած Քամալ Գանզուրին:
Նոյեմբերի 28-ին Եգիպտոսում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Սակայն միջազգային դիտորդները մտավախություն ունեն, որ երկրում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով քվեարկությունը տեղի չի ունենա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ