«Ժողովուրդ». Դոլարի փոխարժեքը նվազել է
Հայկական Մամուլ
Մեկ գիշերվա ընթացքում նվազել է դոլարի փոխարժեքը. եթե մինչ այս ԱՄՆ 1 դոլարը կարելի էր գնել 420, վաճառել՝ 417 դրամով, ապա երեկ, պատկերը բոլորովին այլ էր. դոլարը գնվում էր 414, վաճառվում՝ 412 դրամով:
Ամեն անգամ նման դեպքերում իշխանություններն ունեն իրենց հերթապահ արդարացումն առ այն, որ մեզանում «լողացող» կուրս է, և սա դրա հետևանքն է:
Սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում տնտեսության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները որևէ աղերս չունեն տնտեսագիտության օրենքների հետ:
Տեսակետ կա, որ ԿԲ-ն, դոլարի նոր չափաքանակ ներդնելով շուկայում, փորձում է նվազեցնել դրա գինն ու այդպես կանխել նոր գնաճը: Բայց ամենաուշագրավն այն է, որ լիբերալ արժեհամակարգի համար ընդունելի լողացող կուրսը մեր երկրում իրականացնում է պահպանողական կուսակցությանն անդամագրված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին