Փայլանը թուրքական պետությանը մեղադրել է Դինքի սպանության մեջ
Թուրքիա
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնել է Հրանտ Դինքի սպանության գործով դատական գործընթացի ոչ պատշաճ կերպով ընթանալու հանգամանքը։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:
«Հրանտ Դինքը սպանվեց 2007 թ.-ի հունվարի 19-ին։ Մարդասպանին Տրապիզոնի Փելիթլի բնակավայրից ուղեկցեցին անվտանգության աշխատակիցները և Ստամբուլում նրան դարձյալ դիմավորեցին անվտանգության աշխատակիցները։ Տեսագրություններում երևում է, որ Հրանտ Դինքը սպանվել է տասնյակ անվտանգության աշխատակիցների ներկայությամբ»,-նշել է Փայլանը:
Հայ պատգամավորն ասել է, որ սպանության գործը կոծկողները և չբացահայտողները մասնակից են դառնում այդ սպանությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)