«168 Ժամ». Իշխանական վերնախավում ու ԱԱԾ-ում փակուղային իրավիճակ է
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով, իշխանական վերնախավում ու ԱԱԾ-ում փակուղային իրավիճակ է ստեղծվել՝ կապված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի առնչությամբ հարուցված քրեական գործի հետ:
Ավելի քան 2 շաբաթ՝ այդ գործի ընթացքի վերաբերյալ որևէ նոր տեղեկատվություն չի հրապարակվել, և Վ.Օսկանյանը չի հրավիրվել հարցաքննության: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱԱԾ-ն բավարար փաստեր չունի ապացուցելու, որ հիմնադրամը զբաղվել է փողերի լվացմամբ, ինչի առիթով մայիսի 25-ին հարուցել էր այդ քրեական գործը:
ԱԱԾ լրատվության պատասխանատու Արծվին Բաղրամյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում չի ցանկացել որևէ կերպ մեկնաբանել այդ տեղեկությունները: Ընդամենն ասել է, թե «նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ ոչինչ չի կարող ասել»:
Թերթը հիշեցնում է նաև, որ ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնում «Սիվիլիթասի» հաշվապահական գործունեությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերությունում: Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, թե իր տեղեկություններով՝ որևէ լուրջ խախտում չի հայտնաբերվել: Նաև ավելացրել է, թե առաջիկա օրերին այդ գործի հետ կապված ասուլիս կհրավիրեն հիմնադրամի պաշտպան Արթուր Գրիգորյանի հետ միասին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին