ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Որ ապրանքներն են թանկացել նոր Հայաստանում

Վերլուծական

Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսվել: Այս մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Ընդ որում՝ թանկացել են ոչ միայն միրգը, բանջարեղենը, այլեւ կարագը, ալյուրը, մսամթերքը, ձուն եւ այլն: Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7 տոկոս գնաճ: Այդ թանկացումների վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել մսի` 2.4, մրգի` 3.3 եւ բանջարեղենի` 6.5 տոկոս թանկացումը: Ձուկը եւս թանկացել է 100 դրամով: Եթե մի քանի օր առաջ «Իշխան» տեսակի ձկան մեկ կգ-ը վաճառվում էր 1900 դրամով, ապա երեկ այն 2000 դրամ էր: 

 Խորհրդարանական ընտրություններից հետո ալյուրի գինը թանկացավ 1 դոլարով՝ 22-ից դառնալով 23 դոլար՝ բարձր տեսակի 50 կիլոգրամանոց պարկի հաշվարկով: Թանկացավ նաև անասնակեր թեփի գինը՝ դառնալով 5 դոլար, 40 ցենտ: Այսինքն, նոր Հայաստանում դեռևս գործում են հին Հայաստանին բնորոշ մոնոպոլ երևույթները: Օղիները թանկացել են 30-50 դրամով: Պաշտոնապես, ալկոհոլային խմիչքը թանկացել է 0.3 տոկոսով: Կաթնամթերքի եւ ձվի շուկաներում գնաճը կազմում է 1 տոկոս, ինչին նպաստել է ձվի 5.9 տոկոս գնաճը: Ըստ որոշ տեղեկությունների` ձվի գնի թանկացումը պայմանավորված է վերջին շրջանում հավերի մասսայական անկման դեպքերի հետ: Թանկացել են նաեւ սուրճը, թեյը, կակաոն, ոչ ալկոհոլային խմիչքները, հացաբուլկեղենը:

Բացի այդ, թանկացել է ոչ միայն տեղական արտադրության, այլեւ ներմուծված ծխախոտը: Օրինակ` տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել է 50 դրամով` 550-ից դառնալով 600 դրամ: Իսկ ահա ներկրված «Slims» տեսակի սիգարետի մեկ տուփը 420-ից դարձել է 450 դրամ` թանկանալով 30 դրամով: Մինչ այս՝ ծխախոտային արտադրանքի համար տնտեսվարողների վճարած ակցիզային հարկը 1 տուփ ծխախոտի համար ստացվում էր 5.5 դրամ: Սակայն այն դարձել է 7.2 դրամ: Այսինքն` միայն ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտն արդեն թանկացել էր 35 դրամով: Ամռան ամիսների համեմատ, բանանի գինը կրկնակի աճել է: Եթե մայիսի հայտնի իրադարձություններից հետո քննարկման թեմա էր դարձել, որ բանանը վաճառվում է 400-420 դրամով, ապա այժմ բանանը վաճառվում է մինչեւ 850 դրամով: Մասնավորապես, «Երեւան Սիթի» եւ «Նոր Զովք» սուպերմարկետներում բանանի գինն այս օրերին տատանվում է 520-540 դրամի սահմանում: 

Մոտ երկու ամիս առաջ հեղուկ գազի շուկայում ևս թանկացումներ են գրանցվել: Պարզապես քաղաքական գործընթացները թույլ չէին տալիս դա նկատել։Գազալցակայաններում տեղյակ չեն, թե ինչ անտեսանելի ձեռք է միջամտել հեղուկ գազի գնի ձեւավորմանը: Բայց բոլորը խոսքները մեկ արած՝ թանկացրել են: Առաջին սպառման ապրանքների թանկացումից զատ, Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներին այլ նվերներ էլ էին սպասվում: Մասնավորապես՝ ամանորյա նվեր էր Երևան-Արմավիր երթուղու թանկացումը, ինչը զգալի հարված է հատկապես ուսանողների ու սոոցիալապես անապահով խավի համար:

Տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է էժանացել այս ընթացքում: Թերևս միայն բենզինը: Իսկ միակ սոցիալական ծրագիրը, որը այս 8-9 ամիսների ընթացքում իրագործել է նոր կառավարությունը՝ սահմանափակ թվով թոշակառուների կենսաթոշակների չնչին բարձրացումն է, ինչը, համաձայնեք՝ բավարար չէ առկա գնաճի պայմաններում, անգամ ծայրը ծայրին հասցնելու համար: Կառավարությունից սպասվում են ռեալ քայլեր, որոնք շոշափելիորեն կբարելավեն փոփոխությունների համար ժամանակին փողոց դուրս եկած քաղաքացիների սոցիալական պայմանները. չէ՞ որ նրանց պայքարը հենց դրա համար էր, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի պոպուլիստական հայտարարությունների և դրանց ֆոնին ծավալվող տոտալ թանկացումների...

 

Ս.Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված