Ճապոնիայի հարավում անձրևները չեն դադարում
Աշխարհ
Ճապոնիայի հարավում անձրևները չեն դադարում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Մոտ 50,000 տեղացի տարհանման հրաման է ստացել։ Տարերքի ուժգնության պատճառով փրկարարները չեն կարողանում որոնողական աշխատանքներ իրականացնել։ Կա մեկ զոհ, երեքը համարվում են անհայտ կորած։
Տեղատարափ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել ափերից, իսկ լեռնային շրջաններում սողանքներ են առաջացել։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Ճապոնիայում ջրհեղեղ էր տեղի ունեցել։ Մեկ մարդ զոհվել էր, 1-ը՝ համարվում անհայտ կորած։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ