Երաշտն իր աղետալի հետևանքներն է թողնում ԱՄՆ-ի տնտեսության վրա
ԱՄՆ
Ամերիկյան ֆերմերները, ըստ ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության կանխատեսումների, այս տարի կստանան 12.97 մլրդ. եգիպտացորենի հատիկ: Հունիսին այդ թիվը կազմում էր 14.79 մլրդ, սակայն ամերիկյան երաշտը ստիպեց գյուղատնտեսության նախարարությանը վերանայել արդեն արված կանխատեսումները: Եգիպտացորենի պահուստները 2013 թ.-ին կկազմեն 1.183 մլրդ, ինչը 37%-ով քիչ է անցյալ տարվա ցուցանիշներից:
Հունիսի կեսից եգիպտացորենի գինը Չիկագոյի օպցիոնների բորսայում բարձրացել է 42%-ով, որը հետևանքով տուժել է Միջին Արևմուտքի գյուղատնտեսական հողերի ավելի քան 53%-ը: Եգիպտացորենի սահմանափակ առաջարկը կարող է մեծ վնաս հասցնել բիովառելիքի արտադրությամբ, անասնաբուծությամբ և այլ արտադրական գործունեությամբ զբաղվողներին:
Ըստ PIRA Energy Group խորհրդատվական ընկերության մասնագետ Պիտեր Մեյերի, եթե երաշտն այս տեմպերով շարունակվի, ապա աղետալի հետևանքներ են սպասվում անասնաբուծության և բիովառելիքի արտադրության ոլորտներում: Մեյերը նշում է նաև, որ ԱՄՆ-ի բնակչությունը երաշտի աղետալի հետևանքները կզգա այն ժամանակ, երբ վառելիքի և սննդամթերքի գները կտրուկ կբարձրանան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)