ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Ինչո՞ւ Փաշինյանը չի պահում ժողովրդին տված իր խոստումը

Վերլուծական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների` կողմերը մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տեւել է մոտ ժամուկես:
 
Ուշագրավն այստեղ այն հանգամանքն է, որ վարչապետի հրապարակային խոստումները մասնավորապես արցախյան բանակցությունների մասով՝ խիստ հակասում են նրա գործողություններին: Այսպես օրինակ՝ հանրահավաքների և իր ուղիղ եթերների ընթացքում Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ որևէ ստվերային գործընթաց, որևէ գաղտնի որոշում Արցախի հարցում չի կարող կայացվել, անգամ ամենաչնչին կարևորության քայլը քննարկվելու է և համաձայնեցվելու է ժողովրդի հետ: Այսօր մենք տեսնում ենք հակառակ պրոցեսը, երբ Ադրբեջանի ղեկավարի, քննարկվող հարցերի շարքի կամ ձեռքբերված համաձայնությունների մասին այդ նույն ժողովուրդը իմանում է պոստֆակտում, «դոզավորված» տեղեկատվության տեսքով, կամ էլ ինչն էլ ավելի վատ է՝ ադրբեջանական աղբյուրներից: Պետք է հիշել, որ 2018 թվականի դեկտեմբերի սկսզբներին ևս Փաշինյանն ու Ալիևը զրույց էին ունեցել, ինչի մասին հանրությունն իմացավ ադրբեջանական կողմից: Միայն այն բանից հետո, երբ Բաքուն խոսեց այդ մասին, հայկական կողմը հաստատեց փաստը:
 
Բացի այդ, փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Ալիևի հետ հանդիպումը պատահական էր և երկու երկրների ղեկավարները պարզապես օգտվել են Դավոսյան համաժողովի ֆորմատից՝ մտքեր փոխանակելու համար: Մեկ շաբաթ առաջ Փարիզում տեղի ունեցավ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը կազմակերպվել էր Մինսկի խմբի համանախագահ եռյակի ջանքով: Հանդիպումը 4 ժամ է տեւել, որից հետո չկար խոսակցություն, թե մեկ շաբաթ անց Դավոսում կարող է դիտարկվել նախագահների հանդիպման հնարավորություն: Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ նման հանդիպումները պատահական չեն լինում և Փաշինյանին պետք է որ շատ լավ նախապատրաստած լինեին աննախադեպ՝ մեկուկես ժամ տևած հանդիպման համար:
  
Ինչևէ, թեև Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասները մեզ հայտնի չեն, այնուամենայնիվ, կարելի է մի քանի ընդհանուր եզրահանգում անել: Դավոսից Փաշինյանը մեկնում է Մոսկվա և այս համատեքստում էլ ավելի ուշագրավ են դառնում նրա և Ալիևի՝ Շվեյցարիայից Մոսկվային հղած մեսիջները: Եթե Փաշինյանը դժգոհություն է հայտնում ինտեգրացիոն գործընթացներում առաջ եկած խոչընդոտներից, ապա Ալիևն անչափ լավատեսորեն է տրամադրված՝ թե՛ ինտեգրացիոն գործընթացների, թե՛ սպառազինության ձեռքբերման նոր պայմանագրերի վերաբերյալ: Այս մեսիջները Մոսկվային՝ անհրաժեշտ է դիտարկել նաև Արցախյան հակամարտության կարգավորման պրիզմայի ներքո, հաշվի առնելով նաև Մոսկվայից՝ Լավրովի մակարդակով հնչող վերջին թափանցիկ ակնարկները, որ Երևանից ակնկալում են հետևել Բաքվի կառուցողական քաղաքականությանը:
 
Այստեղ տեղին է խոսել Արցախի հարցում Հայաստանի վարած քաղաքականության մասին ընդհանրապես: Հայաստանը չունի հստակ գծված մարտավարություն, իսկ դա հղի է լուրջ ռիսկերով: Նիկոլ Փաշինյանը ժամանակին պնդում էր, որ բանակցութունները պետք է ընթանան Արցախի և Ադրբեջանի միջև, իսկ այսօր արդեն մենք ականատես ենք լինում ակտիվ շփումների՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով: Ստացվում է՝ Փաշինյանին չի հաջողվել պահել նախապես գծված քաղաքական գիծը, իսկ չունենալով այն՝ պատահական հանդիպումների հորձանուտ նետվելը՝ կարող է հայկական կողմի համար նոր խնդիրներ առաջացնել:
 
Եվ վերջապես, ոչ պակաս մի գործոնի՝ վերբալ հաղորդակցության կարևորության մասին: Նման կարևորության հանդիպումների, բանակցությունների ժամանակ, երկրների առաջնորդների կեցվածքը մատնում է, թե՛ վերջիններիս հոգեվիճակը, թե՛ բանակցային գործընթացում կողմերի զբաղեցրած դիրքը՝ տվյալ պահին: Այս տեսանկյունից մենք իրոք մտահոգվելու առիթներ ունենք, քանի որ Նիկոլ Փաշինյանի վերբալ մեսիջները Ալիևի հետ հանդիպման ժամանակ, մատնում են վերջինիս անհանգստությունը, լարվածությունը և վստահության պակասը, ինչը չես ասի հարևան երկրի ղեկավարի վերբալ ազդակների մասին՝ Ալիևը Փաշինյանի հետ հանդիպմանը ներկայացել էր բավական ինքնավստահ կեցվածքով, անգամ ժպտում էր, բանակցությունների սենյակ Ալիևը ժամանել էր առաջինը, մինչդեռ Փաշինյանի «ոտքը կախ գցելը» վերբալ հաղորդակցության մեջ ենթադրում է, որ Հայաստանի վարչապետն այնքան էլ ոգևորված չէր հանդիպման առիթով և առանձնապես մեծ սպասելիքներ չուներ, համենայնդեպս՝ դրական:
 
Իհարկե, այս ամենը կարող է մանրուք թվալ, սակայն ինչպես ժողովուրդն է ասում՝՝ «սատանան հենց մանրուքների մեջ է»…
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված