Իսրայելը որոշել է ստեղծել լազերային թնդանոթով նոր տանկ
Աշխարհ
Իսրայելի պաշտպանության բանակի ղեկավարությունը մինչև 2020 թ. նախատեսում է ստեղծել նոր հիմնական մարտական տանկ (ՀՄՏ) իսրայելցի զինծառայողների համար, որը կփոխարինի Merkava տեսակի տանկերին: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, հղում անելով գեներալ Յիգալ Սլովիկին, նոր տանկը կարող է ունենալ լազերային թնդանոթ:
Ըստ Սլովիկի, ժամանակակից լազերային (էլեկտրամագնիսական) զենքը սովորական տանկի համեմատ շատ ավելի մեծ չափեր ունի։ Մասնագետներն աշխատում են դրա նվազեցման ուղղությամբ:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ բացի լազերային թնդանոթից, նոր տանկը կարող է ձեռք բերել նաև հիբրիդային ուժային սարքավորում: Նոր տանկերի զրահը հավանաբար կլինի ավելի թեթև: Հիմնական պաշտպանիչ գործառույթը նախատեսվում է դնել տանկային ակտիվ պաշտպանության համակարգերի վրա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ