Արտահերթ նստաշրջանի պահանջ
Հասարակություն
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով զբաղվող իրավապահների հետ հանդիպում կազմակերպելու խորհրդարանական չորս խմբակցությունների' ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և Ժառանգություն, դիմումն' ուղղված ԱԺ նախագահին, երեկ մերժվել է:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ քաղաքական իշխանությունները չեն պատրաստվում ապահովել հարուցված քրգործի քննության հրապարակայնությունն ու խուսափում են միջադեպի իրական պատկերի բացահայտմանն ուղղված հարցերի բարձրաձայնումից:
ԱԺ խմբակցությունները, սակայն, համաձայն ՀՀ օրենսդրության, կարող են հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան' Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացն իր ավարտին հասցնելու նպատակով:
Մենք ԱԺ պատգամավորներին կոչ ենք անում օրենքով նախատեսված ընթացակարգով անհապաղ միջոցներ իրականացնել' ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ուղղությամբ:»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը