Սեքսը դինոզավրերի մոտ (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Գիտնականները վերջնականապես պարզել են, թե դինոզավրերը ինչ դիրքով են սեքսով զբաղվել։ Երբ գալիս էր նախապատմական մողեսների զուգավորվելու ժամանակը, արուն ետևից բարձրանում էր էգ դինոզավրի վրա, իսկ հետո ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես ժամանակակից հավերի մոտ:
1988 թ. գիտնական Հելսթդ Բեվերլին, որը հայտնի է դինոզավրերի սեռական կյանքի վերաբերյալ իր բացահայտումներով, Omni ամսագրում հրապարակած իր հոդվածում գրել է. «Ետևից բարձրանալով էգ դինոզավրի վրա՝ արուն դնում էր դիմացի թաթերը զուգընկերոջ ուսերին, մի ոտքը՝ մեջքին՝ այդպիսով սկսելով սեռական ակտը»:
Պարզվեց, որ դինոզավրերը, ինչպես ժամանակակից թռչուններն ու սողունները, արտթորման և ձվադրման համար ունեին մեկ անցք: Վերջիններիս բազմանալու համար հարկավոր չեն արտաքին սեռական օրգաններ: Ինչպես նշում են գիտնականները, որոշ թռչուններ և կոկորդիլոսներ, այնուամենայնիվ, ունեն արտաքին սեռական օրգաններ: Գուցե նման օրգան ունեին նաև դինոզավրերը, որոնց դեպքում դրանց երկարությունը կարող էր հասնել 3.5 մետրի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում