Եվրոպայի հրեաները և մուսուլմանները համախմբվել են թլպատման իրավունքը պաշտպանելու համար
Աշխարհ
Եվրոպայի հրեական և մուսուլմանական կազմակերպությունները համախմբվել են թլպատման իրավունքը պաշտպանելու համար: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Գերմանիայում թլպատումը հավասարեցվել է ծանր մարմնական վնասվածք պատճառելուն: Դատարանը որոշում է կայացրել առ այն, որ ամբողջական մարմին ունենալու երեխայի իրավունքն ավելի կարևոր է, քան նրա ծնողների կրոնական դաստիարակության իրավունքը:
Այսուհետ նման վիրահատություններ կարելի է անել միայն բժշկական անհրաժեշտության դեպքում: Այս որոշման դեմ անհապաղ հանդես է եկել Իսրայելի կառավարությունը:
Նշենք, որ ամեն տարի Գերմանիայում հազարավոր մուսուլման հրեա երեխաներ ենթարկվում են թլպատման:
Իրենց համատեղ հայտարարության մեջ հրեական եւ մուսուլմանական կազմակերպություններն ընդգծել են, որ այդ արարողությունը իրենց հավատքի կարևորագույն կետերից է, և պահանջել են չեղյալ հայտարարել դատարանի որոշումը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ