Տարեկան օղակները ջերմացրել են Հռոմեական կայսրությունը
Գիտություն և Մշակույթ
Գիտնականների միջազգային խումբը եկել է այն եզրակացության, որ 2000 տարի առաջ Եվրոպայի կլիման ավելի ջերմ է եղել, քան մինչև այժմ կարծում էին։ Այս արդյունքները տպագրվել են Nature Climate Change պարբերականում։
Անցյալում կլիմայի մասին ինֆորմացիայի վերականգնման համար գիտնականներն օգտվել են ծառերի տարեկան օղակներից ստացվող ինֆորմացիայից։ Համարվում է, որ համեմատաբար տաք տարիներն ավելի լայն օղակներ են թողնում ծառերի բներում։ Նոր հետազոտության շրջանակներում գիտնականները ենթադրել են, որ օղակները պարտադիր չէ, որ լինեն ավելի հաստ, բավական է, որ դրանք պարզապես խիտ լինեն։ Հետազոտության մեջ օգտագործվել են սովորական սոճու (Pinus sylvestris) հատույթները։
Արդյունքում հնարավոր եղավ պարզել, որ արդյունաբերական շրջանում դիտված պաղեցումն ավելի ուժեղ է եղել, քան մինչ այժմ ենթադրվում էր։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ 2000 տարի առաջ եվրոպական կլիման միջինում 0.6 աստիճանով ավելի բարձր էր։
Գիտնականների խոսքերով՝ սա թույլ էր տալիս, օրինակ, Հյուսիսային Անգլիայում խաղող աճեցնել։ Պատմական տեղեկություններ կան այն մասին, որ այս տարածաշրջանում այդ ժամանակ խաղող էր աճեցվում, ինչն այժմ, սակայն, անհնար է։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում