Կանադացին 26 կիլոգրամանոց սունկ է գտել
Աշխարհ
62-ամյա կանադացի Քրիսթիան Թերյենը գտել է անձրևային սունկ, որը կշռում է շուրջ 26 կիլոգրամ: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով UPI-ին, հսկայական սունկը Թերյենը հայտնաբերել էր իր որդու՝ Սեբաստիանի հետ զբոսանքի ժամանակ:
Թերյենը նշում է, որ այդքան մեծ սունկ նա տեսնում էր առաջին անգամ. «Մենք այնքան բղավեցինք և ծիծաղեցինք»:
Կանադացին 26 կիլոգրամանոց սունկը վերցրել է իր հետ, ցույց տվել ընկերներին և բարեկամներին, լուսանկարվել այս տարօրինակ գտածոյի հետ:
Պատրաստվում է արդյոք կանադացի ընտանիքը դիմում ներկայացնել «սնկային ռեկորդ» սահմանելու համար, թե ոչ, ոչինչ չի ասվում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ