Ֆրանսիայում կովերն օրական խմում են երկու շիշ լավ գինի
Աշխարհ
Ֆրանսիայի ֆերմերներն իրենց կովերին օրական երկու շիշ լավ գինի են տալիս, որպեսզի նուրբ և անսովոր համ հաղորդեն նրանց մսին: Այս մասին հաղորդում է Daily Telegraph-ը:
-Գինին ոչ միայն փափկեցնում է կովերի բնավորությունը, այլև բարձրացնում է մսի որակը,-պնդում են Ֆրանսիայի հարավում բնակվող գյուղացիները, որոնք երկար ժամանակ է՝ հաջողությամբ արտադրում են մսի այս նուրբ տեսակը:
Կովերին գինի հրամցնելու գաղափարը պատկանում է ֆրանսիացի ֆերմեր Ժան-Կառլ Տաստավիին, որն այժմ ևս շարունակում է աշխատել ավելի նուրբ և փափուկ մսի տեսակ ստանալու ուղղությամբ: Այս միտքը նրան հուշել է ճապոնական մսի Կոբե տեսակը, որը համարվում է լավագույններից մեկն ամբողջ աշխարհում: Մսի այս տեսակը հատուկ համ է ստանում գարեջրի շնորհիվ, որը կովերին տալիս են ճապոնացի ֆերմերները:
Նշենք, որ գինու դիետան ունի մի շարք առավելություններ գարեջրի համեմատ և ընդամենը մեկ թերություն՝ գինու դեպքում ծախսվող միջոցները երեք անգամ ավելին են:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ