Նավթի համաշխարհային գներն աճել են
Աշխարհ
Նավթի համաշխարհային գներն ԱՄՆ-ի նավթային հումքի պահուստների կրճատման հետևանքով աճել են:
Լոնդոնյան ICE (InterContinental Exchange Futures) բորսայում Brent Crude Oil նավթահումքի օգոստոսյան ֆյուչերսների գներն աճել են 2.26 ԱՄՆ դոլարով՝ կազմելով 100.26 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ Նյու Յորքի NYMEX (New York Exchange Futures) բորսայում ամերիկյան Light Sweet Crude Oil նավթահումքի օգոստոսյան ֆյուչերսների գները՝ 1.90 ԱՄՆ դոլարով՝ կազմելով 85.81 դոլար մեկ բարելի դիմաց:
Ըստ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության տվյալների, նավթի պահուստները երկրում նվազել են 4.7 մլն. բարելով կամ 1.2%-ով՝ կազմելով 378.2 մլն. բարել, իսկ բենզինի պահուստներն ավելացել են 2.8 մլն բարելով և կազմել 207.7 մլն բարել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ