Համաշխարհային տնտեսությունը չի վախենում եվրոյով պահուստներ ունենալուց
Աշխարհ
Աշխարհի բազմաթիվ պետություններ և կազմակերպություններ չեն շտապում ազատվել եվրոյով արտահայտված իրենց պահուստներից, նույնիսկ Եվրոպայի տնտեսության շարունակական վատթարացման դեպքում: Համաձայն ԵԿԲ-ի տվյալների, 2011 թ.-ին համաշխարհային պահուստների 25%-ը, նախորդ տարվա 25.4%-ի համեմատ, եղել է եվրոյով: Բացի այդ, եվրոն շարունակվում է օգտագործվել միջազգային ներդրումների և գործարքների համար:
Աշխարհի գլխավոր արժույթը շարունակում է մնալ ամերիկյան դոլարը (կազմում է միջազգային պահուստների 62%-ը): Ճապոնական Յուանը երրորդ տեղն է գրավում (3.7%): Եվս 9% բաժին է ընկնում այլ արժույթների:
ԵԿԲ-ի նախագահ Մարիո Դրագին հայտնել է, որ իրենց գլխավոր խնդիրներից է մեկն է հետագայում եվրոյի պահպանումը որպես միջազգային գործունեության և պահուստավորման միջոց:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ