Սալիկապատման աշխատանքնե՞ր, թե՞ կոռուպցիոն ռիսկեր
Հասարակություն
Երևանում ակտիվորեն կատարվում են մայթերի սալիկապատման աշխատանքներ։ Մասնավորապես, աշխատանքներ են կատարվել ու կատարվում Աբովյան փողոցում, Մաշտոցի պուրակում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում և այլուր։ Առաջին հայացքից սա շատ լավ է՝ քաղաքի արտաքին տեսքը բարելավվում է։ Սակայն ավելի խորությամբ այս գործընթացը ուսումնասիրելիս, ի հայտ են գալիս մի քանի հարցեր։
Սալիկապատման աշխատանքները կատարվում են այնպիսի վայրերում, որտեղ նախկին սալիկները գտնվում էին բավականին բարվոք վիճակում։
Հարց է առաջանում, թե արդյոք այս պահին հրատապ անհրաժեշտություն կա՞ր սալիկները փոխելու և չկա՞ն լուծման կարիք ունեցող ավելի հրատապ խնդիրներ։
Բոլոր տեղերում դրվող սալիկները միևնույն տեսակի և ոճի են։ Արդյոք անհրաժեշտ չէ՞ յուրաքանչյուր տեղանքի համար ընտրել միջավայրին համապատասխան ոճի սալիկներ։ Այս աշխատանքները չե՞ն պահանջում դիզայներական միջամտություն։
Բոլոր տեղերում օգտագործվող սալիկները ձեռք են բերվում «Շեն» ընկերությունից։
Այս բոլոր հարցերից բխում է մի գլխավոր հարցադրում՝ այս գործընթացում չկա՞ն արդյոք կոռուպցիոն և փողերի լվացման ռիսկեր։
Սա միակ դեպքը չէ։ Այսպիսի հարցեր առաջանում են նաև համատարած ասֆալտապատման և նստարանների տեղադրման դեպքերում։
Ամբողջ քաղաքում տեղադրվում են միևնույն տեսակի նստարաններ՝ առանց հաշվի առնելու միջավայրի հետ դրանց համապատասխանությունը։ Սա երևակայության բացակայությա՞ն նշան է, թե՞ քաղաքապետարանում չկան դիզայներներ։ Իսկ միգուցե հարցն այլ դաշտում է։
Այս ամենը մեղադրանք չէ, սրանք ընդամենը հարցեր են, որոնց պատասխանները հետաքրքրում է շատերին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը