Կիսաքանդ սենյակում թմրամիջոց է պատրաստել
Հասարակություն
Ոստիկանության մամլո ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 11-ին ժամը 20.00-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողներն Աէրացիա թաղամասի թիվ 7 հանրակացարանի կիսաքանդ սենյակներից մեկում հայտնաբերել են 20 մլ տարողությամբ 2 ներարկիչ. 1-ը՝ 10 մլ շագանակագույն հեղուկով, մյուսը՝ շագանակագույն կարծր նյութով, ապակե սրվակ՝ պատերին շագանակագույն չորացած նյութի հետքերով, տարա՝ սպիտակ գույնի չորացած նյութի պարունակությամբ և 0.5 լ տարողությամբ տարա՝ բենզինի հոտով նյութի պարունակությամբ:
Ըստ զննությանը մասնակից տղամարդու հայտարարության' հայտնաբերվածն իրենն է, որով պատրաստել է թմրամիջոց՝ ներարկվելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը