Ոտաբոբիկ վազքը վտանգավոր է. ահազանգում են բժիշկները
Հասարակություն
Քանի որ վերջին շրջանում ոտաբոբիկ վազքը լայն տարածում է ստանում, ամերիկացի բժիշկները որոշեցին պաշտոնական զգուշացում անել:
Նրանց խոսքերով` վազքի այս ձևը մարդկանց մոտ առաջացնում է մեծ քանակությամբ վնասվածքներ: Վնասվածքների թվում են սրունքային մկանների ձգումը, գարշապարի տենդինիտը /բորբոքում/ և տարաբնույթ կոտրվածքները, -գրում է Essentiallyhealth-ը։
Ոտաբոբիկ վազքն առանձնապես վտանգավոր է այն մարդկանց համար, ում մոտ կա թաթերի զգայունության խանգարում, ինչպես օրինակ՝ շաքարախտ ունեցող մարդկանց մոտ: Պարզապես նրանք կարող են վնասվածքը չզգալ: Վազորդների 30-70%-ն ամեն օր տառապում է կրկնվող վնասվածքներից, իսկ մասնագետները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է պետք դրանք բուժել:
Բժիշկները խորհուրդ են տալիս բնության հետ կապ հաստատել ցանկացողներին սկսել ոտաբոբիկ քայլելուց: Իսկ վազել անհրաժեշտ է կարճ տարածությունների վրա՝ աստիճանաբար մեծացնելով վազքի տևողությունը: Տհաճ զգացումների դեպքում անհրաժեշտ է վազքն անմիջապես դադարեցնել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը