Եգիպտոսը նոր վարչապետ ունի
Աշխարհ
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի օրոք նախարարների կաբինետի ղեկավարը կգլխավորի Եգիպտոսի նոր կառավարությունը: Եգիպտոսի Զինված ուժերի գերագույն խորհուրդը նոր վարչապետ է նշանակել Քամալ Գազնուրին:
Վերջինս մոտակա օրերին պետք է ձևավորի նոր կառավարության կազմը: Էսամ Շարաֆի ղեկավարած կառավարությունը նախօրեին հրաժարական տվեց՝ արդեն մեկ շաբաթից ավել Եգիպտոսում ընթացող զանգվածային ցույցերի պատճառով: Ռազմական խորհուրդը վերահաստատել է, որ հաջորդ շաբաթ Եգիպտոսում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Հաղորդում է BBC լրատվական գործակալությունը: Քամալ Գազնուրին Մուբարաքի օրոք Եգիպտոսի վարչապետ է եղել 1996-1999 թթ: Հիշեցնենք, որ Եգիպտոսի այլևս նախկին նախագահ Մուբարաքը հրաժարական տվեց այս տարվա փետրվարին՝ զանգվածային բողոքի ցույցերի ճնշման տակ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ