«Գիրքը և կինոն» նախագծի շրջանակում տեղի ունեցավ «Ենոքի աչքը» վեպի շնորհանդես-վաճառքը
Գիտություն և Մշակույթ
Այսօր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Գիրքը և կինոն» նախագծի շրջանակում տեղի ունեցավ Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը» վեպի շնորհանդես-վաճառքը:
«Ինձ համար փուլային գիրք է, որովհետև ժամանակ առ ժամանակ ես ստուգում եմ իմ վերաբերմունքը ճանաչողությանս նկատմամբ: Աշխարհայացքս հիմնականում չի փոխվում, բայց, իհարկե, կան որոշ մոտեցումներ, երանգներ, որ փոխվում են:
Կյանքի բոլոր շերտերն են ներառված գրքում: Մարդու ճանաչողության, գոյաբանության խնդիրն է արծարծվում»,- այսպես է ներկայացնում Գուրգեն Խանջյանն իր «Ենոքի աչքը» գիրքը:
Վերնագիրը ինքնաբուխ առաջացավ, այն նախկինում կոչվել է «Անմեղսագիտակների առիթը», բայց հետո հերոսն իրենը պարտադրեց և անվանումը փոխեցի, քանի որ Ենոքի ապակյա աչքի սառը հայացքը ամբողջ վեպի ընթացքում գոյություն ունի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում