Նոր դեղանյութը մարդկանց կազատի կարիեսի խնդրից
Աշխարհ
Նոր քիմիական միացությունը ատամները կարող է դարձնել «անխոցելի` կարիեսի դեմ» և մարդկանց ազատել ատամնաբույժի այցելելու անհրաժեշտությունից, -հաղորդում է inoСМИ.ru-ն՝ հղում անելով Daily Mail-ին։
Այս դեղանյութը, որը մշակվել է չիլիական ատամանաբուժների կողմից, կոչվում է Keep 32։
Կլինիկական փորձարկումների ժամանակ այն 60 վրկ-ի ընթացքում ոչնչացրել է բակտերիաները։ Նյութը փորձարկվել է 7 տարի և հիմա պետք է ստուգվի մարդկանց շրջանում։
Ինչպես ենթադրում են Իելսի համալսարանի հետազոտողները, այն կարող է շուկա դուրս գալ 14-18 ամիս հետո։ Keep 32- ը կարելի է նաև ավելացնել ուտելիքին, որպեսզի ուտելու ընթացքում բակտերիաները ոչնչացվեն։
Հետազոտողները նախատեսում են Procter and Gamble խոշոր ֆիրմային վաճառել նյութի լիցենզիայի արտոնագրիը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ