Լիբանանի կառավարությունում հայեր են նախարարներ նշանակվել
Հարցազրույցներ
Լիբանանում վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորած կառավարությունում 2 հայ նախարար են նշանակվել:
Զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը ՀՅԴ-ի բարձրաստիճան անդամ է, որը նախարար է եղել նաև նախորդ կառավարությունում: Նա Լիբանանի համալսարանում ֆիզիկայի գծով աստիճան է ստացել: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Ռիչարդ Կույումջյանը սոցիալական հարցերի նախարար է նշանակվել: ԱՄՆ-ում ատամնաբույժ լինելով՝ Կույումջյանը Վաշինգտոնի միջազգային քաղաքականության ինստիտուտում շարունակել է միջազգային քաղաքականություն և ազգային անվտանգություն ուսումնասիրել: Նա 2009 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ Լիբանանյան ուժերի հիմնական ներկայացուցիչն էր և ընտրություններին երեք անգամ՝ 2009, 2013 և 2014 թ. թեկնածու է եղել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)