Տաջիկստանում զրպարտող «քոմմենթ» գրողներին կանգնեցնելու են ճիշտ ուղու վրա
Աշխարհ
Տաջիկստանում ստեղծվել է ինտերնետային «հատուկ ջոկատ», որը վերահսկելու է համացանցում գրվող մեկնաբանությունները: Այս մասին Central Asian News-ի հետ զրույցում հայտնել է Տաջիկստանի կապի ծառայության ղեկավար Բեգ Զուխուրովը:
Զուխուրովի խոսքերով՝ իրենք արդեն հայտնաբերել են մի քանի անձանց, ովքեր կեղծանունների տակ «զրպարտում և վիրավորում էին հանրապետությունում հարգված մարդկանց»:
Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե ինչպիսի պատիժ է սպասում անհարգալից ու վիրավորական մեկնաբանություններ գրողներին: «Ես չգիտեմ, երևի իրենց կանգնեցնելու են ճիշտ ուղղու վրա» - ասել է Տաջիկստանի կապի ծառայության ղեկավարը:
Իրավական տեսանկյունից Տաջիկստանում վիրավորանքի և զրապարտության համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի տեսքով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ