Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի «Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». Վարդանյան ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Էրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ «Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն Սիմոնյան Սիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տան Սպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ» Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին 2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆ 

Հայաստանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը

Արտաքին Քաղաքական

Հուլիսի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունն առանցքային դեր է խաղում Վանկուվերից Վլադիվոստոկ ընկած տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման գործում ու Հայաստանն անդամակցությունից ի վեր ակտիվորեն ներգրավված է կազմակերպության գործունեության բոլոր երեք հարթություններում»:

Հայաստանի արտգործնախարարը նաեւ Հայաստանի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ բարեփոխումների գործընթացին եւ այն նախաձեռնություններին, որոնց նպատակն է կազմակերպության արդյունավետության եւ հեղինակության բարձրացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ԵԱՀԿ գործունեության բարձր գնահատականի համար Լամբերտո Զանիերը վստահեցրեց, որ կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության մթնոլորտի ապահովման գործում:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի արդյունավետ գործունեության կապակցությամբ՝ նշելով, որ այն զգալի ներդրում ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը անդրադարձան Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ու արդյունքներին: Այս ենթատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ ընթացք են ունեցել եւ արժանացել են միջազգային դիտորդների համապատասխան դրական գնահատականի, եւ հույս հայտնեց, որ դիտորդների առաջարկությունները հաշվի կառնվեն ու լրացուցիչ խթան կհանդիսանան հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների առավել բարձր մակարդակով անցկացման համար:

Բանակցությունների օրակարգում էր արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս առումով երկուստեք ընդգծվեց, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում՝ գործող բանակցային ձեւաչափի շրջանակներում: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը աջակցություն հայտնեց Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին եւ կողմերի միջեւ վստահության ամրապնդման ուղղված նրանց նախաձեռնություններին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ ՍաղաթելյանՀիվանդանոցում սկանդալ է հասունացել․ բուժվող կնոջ դուստրերը վիրավորել են բուժանձնակազմինԱդրբեջան-Իրան սահմանին բախում. TRIPP-ի ճանապարհը, գազի թանկացման վտանգը, ձերբակալություններԼավրովը և Ռուբիոն հրավիրվել են Լուգանոյում կայանալիք ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարության գագաթնաժողովինԴանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել
Ամենադիտված