«Ժողովուրդ». ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատարի գտնվելու վայրը անհայտ է
Հայկական Մամուլ
Շարունակում է անհայտ մնալ ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գտնվելու վայրը: Նրա ընտանիքի անդամները վստահեցնում են, որ ոչ միայն չգիտեն, թե որտեղ է Բաբայանը, այլև, իրենց հավաստիացումներով այս ընթացքում կապ չեն պահպանում նրա հետ:
«Այս ինչ հարց է: Սամվելը Հայաստանում չէ, նրա հետ ոչ մի կապ չունեմ և չգիտեմ էլ՝ երբ կվերադառնա»,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասել է Ս. Բաբայանի կինը՝ Իրինա Բաբայանը:
Թերթը հիշեցնում է, որ ավելի քան մեկ տարի առաջ Ս. Բաբայանը, բանկերում գրավ դնելով իր և ընկերներից մի քանիսի տները, անհետացել էր: Ենթադրվում է, որ նա գտնվում է Մոսկվայում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին