«Ժողովուրդ». ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը
Հայկական Մամուլ
ՀՀ Վճռաբեկ դատարանը «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունների վերաբերյալ նախադեպային որոշում է կայացրել, որի արդյունքում փակ աղբյուրները և ԶԼՄ-ները հայտնվում են իշխանական լիարժեք վերահսկման ներքո, իսկ խոսքի ազատությունը` վտանգի տակ:
Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանը ներմուծել է «տեղեկատվության աղբյուր» ասվածի երկու տեսակ` պատշաճ և ոչ պատշաճ: Ու չնայած դրանց ցանկը չի սահմանել, սակայն ստացվում է, որ եթե մեկը լրագրողին ինչ-որ տեղեկություն թաքուն է փոխանցել (թեկուզ իրականությանը համապատասխանող), դա պատշաճ աղբյուր չէ, իսկ եթե նույն մարդը բացահայտ է ասել, և այդ մասին միանգամից նշվել է հրապարակված հոդվածում, պատշաճ է:
Թերթը նկատում է, որ այս տխրահռչակ որոշման արդյունքում առաջիկայում լրագրողները լուրջ դժվարություններ կունենան իրենց փակ աղբյուրների հետ շփվելիս, ինչը խոսքի ազատության սահմանափակման ուղղակի դրսևորում է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին