«Ժողովուրդ» Ռուբեն Հայրապետյանի գործունեության վերաբերյալ ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս:
Հայկական Մամուլ
Դեռևս Աժ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի գործունեության վերաբերյալ ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս:
Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են այցելել Հրազդան քաղաքի բնակիչներ Գագիկ Սեփոյանն ու Կառլեն Շահինյանը, որոնք պատմել են, որ 2009–ին Հայրապետյանն իր հորեղբորորդու միջոցով որոշել է ֆուտբոլի դաշտ կառուցել: Իսկ երբ աշխատանքներն ավարտվել են, հրաժարվել Է վճարել 50-60 աշխատողի հասանելիք գումարները:
Նրանք երկար ժամանակ փորձել են Հայրապետյանից ստանալ իրենց քրտինքով վաստակած գումարը՝ մոտ 18 միլիոն դրամ, բայց ապարդյուն:
Հայրապետյանը մինչ օրս հրաժարվում է վճարել բանվորների աշխատավարձը: ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցել է, որ եթե մարդիկ չունեն պայմանագիր, ինչի՞ մասին է խոսքը: «Ի՞նչ է նշանակում սարքեք, կվճարենք: Իրենք ինչ-որ պայմանագիր ունե՞ն: Էդպես ամեն մարդ կարող է գալ ու ամեն ինչ ասել»,-ասել է Ա. Մանուկյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին