«Ժողովուրդ». Մանուկ Վարդանյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի սև ցուցակում
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ' ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար, ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի սև ցուցակում: Բանն այն է, որ իր պաշտոնավարման ժամանակ նա հասցրել է տապալել «Հյուսիս-հարավ մայրուղի» ծրագիրն ու գումարները վատնել:
Կատարվածը լուրջ է այն առումով, որ տվյալ ծրագիրն իրականացվում է դրսի գումարներով, և իշխանությունները այսօր դրսից գումար ստանալու խնդիրներ ունեն: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների' այդ ամենի պատճառով Ս. Սարգսյանը նրան չի ընդգրկել ո'չ կառավարության կազմում, ո'չ էլ թույլ է տվել դառնալ պատգամավոր:
Իսկ կապի և տրանսպորտի նոր նախարար Գագիկ Բեգլարյանին Ս. Սարգսյանը կարգադրել է այս հարցում «պլան-նախագիծ» ներկայացնել, այն էլ սեղմ ժամկետներում: Մանուկ Վարդանյանից որևէ մեկնաբանություն ստանալու թերթի փորձերը երեկ ապարդյուն անցան, նրա մտերիմ շրջապատից տեղեկացրին, որ նախկին նախարարը բացակայում է հանրապետությունից:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին