«Հայկական Ժամանակ». Պալաչը Հայաստանից տեղափոխել է իր ընտանիքին. նա պատրաստվում է «ծանր պատերազմի»
Հայկական Մամուլ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկին՝ Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե Լյուքս» ընկերության վարորդները նախօրեին Աբովյանում սկսած անժամկետ գործադուլը երեկ դադարեցրել են:
Թերթի տեղեկություններով, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ է զանգահարել և խնդրել դադարեցնել գործադուլը:
«Կաշխատենք, որ հարցը լուծվի»,- ըստ «ՀԺ» աղբյուրների, Պալաչին փոխանցել է Բեգլարյանը:
Նույն աղբյուրները հայտնել են նաև, որ Ծառուկյանի և իր սանիկի միջև սկսված հակամարտությունը օրենքի շրջանակներում լուծում տալու համար Սերժ Սարգսյանին դիմել են որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ Պարգև սրբազանը:
Սակայն, Արթուր Հարությունյանը երեկ առավոտյան, ըստ հավաստի տեղեկությունների, Հայաստանից տեղափոխել է իր ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին:
Թե ուր է տարել, հայտնի չէ: Պալաչը խոստացել է վերադառնալ և, ինչպես երևում է, պատրաստվում է «ծանր պատերազմի»:
«Նա արդեն կպայքարի իր ձևերով»,- վստահեցնում էին Հարությունյանի մերձավորները: Ակնհայտ է, որ Հանրապետականը «փուռն է տալիս» իր կուսակցին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին