Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշվել է որպես առանձին պետություն
Արցախ
Ըստ «Արմենպրես» գործակալության հաղորդման Տանզանիայի Միացյալ Հանրապետության ներքին գործերի նախարարության կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշվել է որպես առանձին պետություն։ Վկայակոչելով Տանզանիայի ներքին գործերի նախարարության կայքը, «Արմենպրեսը» տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղը նշված է այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները Տանզանիա մուտք գործելու համար պետք է մուտքի արտոնագիր ձեռք բերեն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները Տանզանիա մուտք գործելու վիզա ստանալու համար պետք է վճարեն ընդամենը 50 դոլար, այն դեպքում, որ ԱՄՆ-ի քաղաքացիներ պետք է վճարեն 200 դոլար, Իռլանդիայինը՝ 100։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան