Այսօր տեղի կունենա «Արի Տուն 2012» ծրագրի 3-րդ փուլի փակումը
Հասարակություն
Այսօր ժամը 19.00-ին Աղավնաձորի ճամբարում տեղի կունենանա ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի Տուն 2012» ծրագրի 3-րդ փուլի փակումը։
Փակման ծրագրին մասնակցելու են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ.Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, երգչուհի Շ. Պետրոսյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
Անցած 14 օրերի ընթացքում արիտունցիները հասցրել են լինել Օշականում և ծաղիկներ դնել Սբ. Մեսրոպ Մաշտոցի շիրմին, այցելել են Ծիծեռնակաբերդ, եղել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Մուղնու, Գեղարդի, Սևանա վանքերում, Նորավանքում, Խոր Վիրապում և Գառնիի հեթանոսական ու Զվարթնոցի տաճարներում, Մատենադարանում, Հայաստանի պատմության և Սարդարապատի հուշահամալիր-թանգարաններում:
Հրաժեշտի երեկոյին արիտունցիները կզրուցեն անվանի պետական, քաղաքական, մշակութային գործիչների հետ, վերջիններիս կուղղեն իրենց մտահոգող հարցերը և կկիսվեն տպավորություներով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը