Երաշտի պատճառով ԱՄՆ-ի հազարավոր շրջաններ հայտարարվել են աղետի գոտիներ
Աշխարհ
ԱՄՆ-ի 9 նահանգների 1016 շրջաններ ծանր երաշտի հետևանքով հայտարարվել են աղետի գոտիներ: Համապատասխան կարգադրությունը հրապարակել է երկրի գյուղատնտեսության նախարարությունը:
Նախարարության կարգադրության համաձայն՝ աղետի գոտիներ են համարվում այն տարածքները, ուր գրանցվել է անձրևների բացակայություն 8 շաբաթների ընթացքում: Տուժած տարածքների մասնավոր ֆերմերները և գյուղատնտեսական ընկերությունները կկարողանան ցածր տոկոսադրույքներով վարկերի տեսքով աջակցություն ստանալ ԱՄՆ-ի կառավարության կողմից:
Ըստ ԱՄՆ-ի Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տվյալների՝ 2012 թ. առաջին կեսն ամենաշոգը եղավ ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածի համար՝ 2.5 աստիճանով գերազանցելով նորմը: 2012 թ. հունիս ամսվա ընթացքում ԱՄՆ-ի տարբեր բնակավայրերում գրանցվել է թվով 170 ջերմաստիճանային ռեկորդ:
Աշխարհում հացահատիկի ամենախոշոր արտահանող ԱՄՆ-ում երաշտների հետևանքով համաշխարհային շուկայում արդեն զգալիորեն աճել են ցորենի, եգիպտացորենի և սոյայի գները: Այսպիսով, 2012 թ. հունիսի 1-ից ցորենի մատակարարման ֆյուչերսների գինն աճել է 26 տոկոսով, իսկ հունիսի կեսից սոյայի գինը բարձրացել է 30 տոկոսով:
Ըստ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը կանխատեսումների՝ ամենայն հավանականությամբ, կոչնչանա երկրի հացահատիկային մշակաբույսերի մոտ 22 տոկոսը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ