ԱՄՆ-ի Ոստիկանության աշխատակիցը «կսպաներ» Միշել Օբամային
ԱՄՆ
ԱՄՆ-ի Ոստիկանության աշխատակցին հեռացրել են աշխատանքից ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի հասցեին ենթադրյալ սպառնալիքների պատճառով, հաղորդում է The Washington Post-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 13-ին: Գործընկերների հետ զրույցի ժամանակ ոստիկանը, ով միաժամանակ հանդիսանում էր նախագահական շարասյան անդամ, իբր ասել է, թե կսպաներ Միշել Օբամային: Դրանից հետո, ինչպես հաղորդվում է, նա հանել է բջջային հեռախոսը և ցույց է տվել ատրճանակի լուսանկարները, որից նա կկրակեր ԱՄՆ առաջին տիկնոջ վրա:
Ոստիկաններից մեկը, ով լսել էր առաջին տիկնոջ հասցեին հնչող սպառնալիքները, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի և նրա ընտանիքի անվտանգությամբ զբաղվող Գաղտնի ծառայությանը:
ԱՄՆ-ի իշխանությունները սկսեցին միջադեպի հետաքննությունը: Խուզարկության ժամանակ ոստիկանը, ով ենթադրաբար հայտարարել է Միշել Օբամային սպանելու մտադրության մասին, և բոլոր նրանք, ովքեր լսել են նրա խոսքերը, ազատվել են աշխատանքից: Սպիտակ Տունն այս կապակցությամբ մեկնաբանությամբ դեռևս հանդես չի եկել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)