Ձայնագրման ստուդիան մեղադրում է Մադոննային հեղինակային իրավունքների խախտման մեջ
Մեդիա
VMG Salsoul ձայնագրման ստուդիան ուրիշի երգն օգտագործելու համար Լոս Անջելեսի դատարան Մադոննայի դեմ հայց է ներկայացրել: Ընկերությունը մեղադրում է Մադոննային իր Vogue հիթում Salsoul Orchestra խմբի Chicago Bus Stop (Ooh, I Love It) երգից առանձին հատվածների անօրինական պատճենման մեջ, հաղորդում է TMZ պորտալը:
Հայցում նշվում է, որ Մադոննան անօրինական ճանապարհով եկամուտներ է ստացել այս երգից 1990 թ. այն դեպքում, երբ այս երգի բնօրինակը թողարկվել է 1977 թ.: Սակայն նկատել երգի այդ հատվածը հաջողվել է բոլորովին վեջերս, քանի որ, ըստ VMG Salsoul ընկերության ներկայացուցչի, «այն ակնհայտ չէ», և գործը հաջողությամբ է պսակվել միայն հատուկ տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:
Պահանջվող գումարի չափը չի նշվում: Մեղադրանքի վերաբերյալ երգչուհին կամ նրա ներկայացուցիչները մեկնաբանությամբ հանդես չեն եկել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ