ԱՄՆ-ի կառավարությունը կարող է բոյկոտել Apple-ը
ԱՄՆ
ԱՄՆ-ի կառավարությունը քննարկում է Apple-ի համակարգչային տեխնիկայի գնումից հրաժարվելու հարցը, քանի որ ընկերությունը մտադիր է դուրս գալ ապրանքների հավաստագրման բնապահպանական ծրագրից։ Այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով կառավարությունում ունեցած իր սեփական աղբյուրին։
«Դաշնային պաշտոնյաները չորեքշաբթի անցկացրեցին ժողով այդ հարցի քննարկման համար, շուտով տեղի կունենա նրանց հանդիպումն Apple-ի ներկայացուցիչների հետ»,- գրում է թերթը։
Նախորդ շաբաթ Apple-ը հայտարարել էր արտադրվող ապրանքանիշի ազդեցության աստիճանը շրջակա միջավայրի վրա վերահսկող բնապահպանական ծրագրից ինքնակամ հրաժարվելու մասին։
Կառավարության կարիքների համար գնվող ապրանքների ծավալն ու անունները պետք է ներառվեն 2013 թվի բյուջեում, որը գտնվում է Կոնգրեսի վերահսկողության ներքո։ Apple-ի արտադրանքը ցուցակից հանելու մասին որոշումը պաշտոնյաները պետք է ընդունեն մոտակա օրերին, որպեսզի այն չխանգարի բյուջեի հաստատմանը։
Politico-ի տվյալներով, Apple-ի համակարգիչների և նոթբուքերի գնումից արդեն հրաժարվել են Սան-Ֆրանցիսկոյի քաղաքային իշխանությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)