Նիքոլաս Քեյջը վամպիր չէ
ԱՄՆ
Նիքոլաս Քեյջը Դեյվիդ Լեթերմանի ծրագրում մեկնաբանել է շրջանառվող լուրերը այն մասին, թե ինքը՝ դերասանը, անմահ վամպիր է: Հիշեցնենք, որ ասեկոսեները տարածվել են, երբ eBay էլեկտրոնային աճուրդի մասնակիցներից մեկը վաճառքի հանեց XIX դարի լուսանկարներ, որոնցում պատկերված էր դերասանին զարմանալիորեն նման մի մարդ:
Քեյջը կարծում է, որ նմանությունը իրոք տպավորիչ է, սակայն «ինքն արյուն չի խմում» և վերջին անգամ հայելու մեջ նայելիս տեսել է իր արտացոլքը», ինչն, ինչպես գիտենք, անհնար է արնախումների դեպքում:
«Լուսանկարը հայտնաբերվել էր քաղաքացիական պատերազմի տարիներին ապրած ամերիկացիների դիմանկարներ պարունակող ալբոմում: Լուսանկարներում պատկերված բոլոր մարդկանց անունները պարզվել էին… բացի մեկից», - նշել է գրավաճառը:
Նա պնդել է լուսանկարի իսկությունը, և առաջարկել է վարկած, որի համաձայն Նիքոլաս Քեյջը… անմահ վամպիր է: Եվ այս հատկությունը նրանում արթնանում է 75 տարին մեկ: Այն բանից հետո, երբ լուսանկարի մասին սկսեցին խոսել լրատվամիջոցները, այն տարօրինակ կերպով անհետացավ աճուրդից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)