Նյու Յորքում անցկացված շնիկների հարսանիքը տեղ է գտել Գինեսի գրքում
Աշխարհ
Նյույորքյան հյուրանոցներից մեկում հինգշաբթի օրն անսովոր խրախճանք էր. կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Վենդի Դայմոնդը կազմակերպել էր մի ամբողջ հարսանեկան տոն իր սիրելի շնիկ Բեյբի Հոուփի և պուդել Չիլի Պաստերնակի համար:
Այս իրադարձությունը, որպես շնիկներ ամենաթանկ հարսանիք, մտավ Գինեսի ռեկորդների գիրք. հարսանիքին ծախսվել էր 158,000 ԱՄՆ դոլար:
Այս շքեղ արարողության կազմակերպման համար հրավիրված էին ոլորտի իսկական վարպետներ, լուսավորության ոլորտի փորձագետներ, ինչպես նաև դերձակներ, ովքեր և կարել էին «նորապսակների» շքեղ հագուստները: Հատուկ նրբությամբ էր ընտրված նաև տոնակատարության ճաշացանկը, որը նախատեսված էր ինչպես շների, այնպես էլ հյուրերի ցուցակում ընդգրկված մարդկանց համար:
Նշենք, որ Վենդին իր շնիկ Բեյբի Հոուփին վերցրել էր ապաստարանից իր նախորդ շնիկի՝ Լաքիի մահից հետո: Հետաքրքրական է այն, որ Լաքին ևս տեղ էր գտել Գինեսի գրքում: Նրան է պատկանում հայտնիների հետ լուսնակարներում ամենահաճախ հայտնվելու ռեկորդը. Լաքին լուսանկարվել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Քրիսթեն Սթյուարդը և հիփ-հոփի աստղ Սնուփ Դոգը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ