Ֆուտբոլային տոնի ժամանակ սպանել են միանգամից ութ մարդու
Աշխարհ
Բրազիլիայում «Պալմեյրաս» ֆուտբոլային թիմի հաղթանակից հետո տեղի է ունեցել սպանությունների մի ամբողջ շարան: Մեկ գիշերվա ընթացքում քիլերները գերազանցել են «ամսական պլանը»: Մարդասպաններին ակամայից օգնում էին ֆուտբոլային երկրպագուները, որոնք աղմուկով տոնում էին սիրելի թիմի հաղթանակը հրավառության ձայների ներքո, ինչն էլ թույլ չտվեց ոստիկանության աշխատակիցներին և Սան Պաուլուի բնակիչներին լսել կյանք խլող կրակոցները:
Հաշված ժամերի ընթացքում գնդակահարվել է 9 մարդ, որոնցից ութը մահացել են, հաղորդում է Agence France Presse-ը:
Ընդ որում, ոստիկանությունից հայտնում են, որ սպանությունները ֆուտբոլային տոների հետ որևէ առնչություն չունեն. զոհերից և ոչ մեկը ֆուտբոլային ատրիբուտիկայով հագուստով չի եղել: Հայտնի է, որ սպանությունները տեղի են ունեցել քաղաքի այն թաղամասերում, որոնք հայտնի են թմրանյութերի ակտիվ վաճառքով: Ամենայն հավանականությամբ, սպանվածները ևս կապված են նարկոմաֆիայի խմբավորումների միջև պայքարի հետ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ