ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը խախտում է ընտրական օրենսգիրքը. Վիտալի Բալասանյան
Արցախ
Արցախի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը Lurer.com-ին հայտնում է, որ ԼՂՀ ընտրությունների հետ կապված արցախյան որոշ պաշտոնյաներ ակտիվ գործունեություն են սկսել Facebook սոցիալական ցանցում: Նրանցից է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, ով ֆեյսբուքի իր էջում տարածում է նախագահի թեկնածու Բակո Սահակյանի քարոզչական նյութերը և հանդես գալիս այս թեկնածուի օգտին նախընտրական քարոզչությամբ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասով դատավորներին, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութեր տարածել:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան