ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Ո՞վ է ՀՀ փաստացի ղեկավարը

Վերլուծական
Օրերս ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը քննադատել էր ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանին՝ Արցախի հարցի կարգավորման շուրջ նրա տեսակետների համար, որ հայտնել էր ադրբեջանական Turan-ի հետ հարցազրույցում։ Հովսեփյանի այդ գրառմանը հաջորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Սրբուհի Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա հրապարակային հարցեր է ուղղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ որպես Սոֆյա Հովսեփյանի մտքերի տրամաբանական շարունակություն: Իշխանության երկու ներկայացուցիչներն էլ փաստացի առանձնացել են ընդհանուր քաղաքական թիմից՝ Տեր-Պետրոսյանի հասցեին արված կոշտ հարցադրումներով, վերջիններս ՀՀ առաջին նախագահից ըստ էության պատասխան էին պահանջում իրենց կորսված մանկության համար, վարած քաղաքականության համար՝ դրանից բխած բոլոր հետևանքներով, այն է՝ տարածքային կորուստներ, զիջումներ, մութ ու ցուրտ տարիներ...
 
Ունենալ նման դիրքորոշում՝ նշանակում է գնալ «Իմ Քայլում» ձևավորված գաղափարական մեյնսթրիմին հակառակ: Ակնհայտ է, որ քաղաքական թիմում Տեր-Պետրոսյանի անձի շուրջ առկա են լուրջ հակասություններ: Կա երիտասարդ գործիչների մի հատված, որը Տեր-Պետրոսյանին համարում է ձախողված նախագահ և կա Նիկոլ Փաշինյանը ում համար Տեր-Պետրոսյանը եղել և մնում է հոգևոր, գաղափարական հայր: Դա էլ ավելի վառ ընդգծվեց այն բանից հետո, երբ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով, ի դեպ, նույնպես երդվյալ «լևոնական» է, «պատին դեմ տվեց» Սոֆյա Հովսեփյանին վերջինիս արած գրառման համար, նշելով, որ Փաշինյանի խորհրդականի արտահայտած տեսակետը չի համընկնում կառավարության և վարչապետի տեսակետի հետ: Ավելին՝ խոսնակը հայտարարել է, որ Փաշինյանը բացատրություն է պահանջել իր խորհրդականից՝ նման ինքնագործունեության համար: Սա ոչ այլ ինչ էր, քան Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային պաշտպանության բացահայտ քայլ:
 
Դե ֆակտո՝ ապացուցվեց այն թեզը, որը երկրում իրական «ասողը» հեղափոխությունից հետո ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ հենց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Փաշինյանը փաստացի շարունակում է իր քաղաքական «կնքահոր» քաղաքականությունը, հատկապես՝ Ղարաբաղի հարցում: Տեր-Պետրոսյանի ազդեցությունը Փաշինյանի վարած քաղաքականության վրա՝ երևում է հատկապես արտաքին քաղաքական ոլորտում: Պատահական չէ, որ Արցախի հարցով ներքաղաքական առաջին և թերևս միակ քաղաքական կոնսուլտացիան Փաշինյանն ամիսներ առաջ անցկացրել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:  Բացի այդ, ըստ վերջերս տարածված լուրերի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դավոսյան «չպլանավորված» հանդիպումից րոպեներ առաջ Փաշինյանը զրույց է ունեցել հենց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա այստեղ Փաշինյանը հարաբերականորեն անկախ է գործում՝ ունենալով գործողությունների որոշակի ազատություն: Չնայած դրան, անզեն աչքով էլ նկատելի է, թե ինչպես են «լևոնական» կադրերը մեկը մյուսի հետևից ներթափանցում պետական կառավարման համակարգ, և սա էլ, ինչ խոսք՝ Տեր-Պետրոսյանի «անտեսանելի ձեռքի» գործն է: Հատկապես վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են տարածվում, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում էլ նշանակվելու է ոչ անհայտ Գագիկ Ջհանգիրյանը՝ Տեր-Պետրոսյանի ևս մեկ երդվյալ աջակից, և հենց այդ հանգամանքով է պայմանավորված ներկայիս դատախազի  նկատմամբ իշխանական կուլիսներում վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը:
 
 
Հ.Գ.Այժմ համացանցում շատ է պտտվում 2015-ի այն տեսանյութը, ուր Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում հնչեցնում է «ստրատեգիական կոդային պլանը»: «Մեկ պլյուս մեկ քայլերթը շուրթերին, Պուտինի հրաժարականը` կրծքի տակ՝ ինքնահռչակվում են, որպես նոր բեւեռ, ստորագրում «Քաղաքացիական պայմանագիրը», կյանքի կոչում «Հարյուրամյակն առանց ռեժիմի» պլանը, հասնում են Բաղրամյան 26` իշխանափոխության. հասկացողները հասկացան, չհասկացողներն իրենց աչքով կտեսնեն»,- ասել էր այդ օրերին Տեր Պետրոսյանը` այդ ամենը համարելով Բաբելոնյան աշտարակի շինարարություն: Դե ինչ, դա կամ պայծառատեսություն էր, կամ նախանշված սցենարի հրապարակում այն տարբերությամբ, որ հրաժարականի պահանջը 2018-ի ապրիլին ուղղված էր ոչ թե Պուտինին, այլ` Սերժ Սարգսյանին...
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված