Աճուրդի են հանվել լեգենդար զույգի՝ Բոնիի և Քլայդի ատրճանակները
Աշխարհ
Ամերիկյան լեգենդար գողերի՝ Բոնիի և Քլայդի ատրճանակները հանվել են աճուրդի, որը կանցկացվի սեպտեմբերի 30-ին Նյու-Հեմփշիրում:
Ատրճանակներն առգրավվել էին 1934թ. հանցագործ զույգի ձերբակալման համար անցկացված օպերացիայի արդյունքում: Ըստ փորձագետների, յուրաքանչյուրի համար հնարավոր կլինի ձեռք բերել 100-200 հազար դոլար:
«Ժամանակին Բոնին և Քլայդը բավականին հայտնի էին: Կարծում եմ, նրանք պոպուլյար են մինչև այժմ»,- նշել է աճուրդի կազմակերպիչ RR Auctions ընկերության փոխնախագահ Բոբի Լիվենսթոունը:
Սեպտեմբերի 30-ին աճուրդի կհանվի նաև Քլայդի գրպանի ժամացույցը, եղբորն ուղղված նամակը, Բոնիի կոսմետիկայի պարագաները և զույգի մեքենայում հայտնաբերված շականակագույն տուփը՝ փամփուշտից մնացած հետքերով:
Հիշեցնենք, որ Բոնին և Քլայդը Մեծ դեպրեսիայի տարիներին ԱՄՆ-ում հայտնի հանցագործներ էին: Զույգի անհավանական հաջողակությունը օգնեց նրանց դուրս գալ ամենաանելանելի իրավիճակներից: Նշենք նաև, որ կրիմինալ զույգին պատկանող առարկաներն աճուրդներում շատ բարձր են գնահատվում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ