«Հրապարակ». Նշել են «Փարվանա» ռեստորանում
Հայկական Մամուլ
«Երեկ «Փարվանա» ռեստորանում էր հավաքվել ՀՀԿ վերնախավը՝ ճոխ սեղանների շուրջ նշելու Տարոն Մարգարյանի նշանակումը քաղաքապետի պաշտոնում:
Հավաքին մասնակցելու համար Երևան էր եկել նաև Սյունիքի «բաևիկ» մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ գալիս է Երևան՝ շնորհավորելու քաղաքապետին՝ հրաժարվելով պատասխանել մյուս հարցերին: Հավաքին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Իսկ ինքը՝ Տարոն Մարգարյանը, մեր թղթակցի հետ զրույցում կեսօրին ժխտել է, թե նման բան կա, ասելով, թե երդման արարողության օրը միջոցառումն արդեն եղել է: Մինչդեռ ՀՀԿ-ականները չեն հերքել, որ մասնակցել են հավաքին»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ