Հայտնաբերվել է թմրանյութերի տեղափոխման երկու հսկայական թունել
ԱՄՆ
ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին հայտնաբերվել է երկու հսկայական թունել: Ենթադրվում է, որ դրանք նախատեսված էին ԱՄՆ թմրանյութեր ներկրման համար:
Մինչ այս, ոստիկանությունը ստորգետնյա շինարարության նման լայնածավալ փաստի հետ դեռ չեր բախվել. Մուտքերի երկարությունը գերազանցում է 200 մետրը, դրանք լավ լուսավորված են և հագեցած օդափոխության համակարգով:
Առաջին թունելը, որը հայտնաբերել են չորեքշաբթի, ավարտին չէր հասցվել: Երկրորդ թունելի մուտքը, ոստիկանների խոսքերով, անշուք մի շենքից է եղել:
Ստորգետնյա ճանապարհը գտնվում է 16 մետր խորության վրա և ներսից կոկիկ նորոգված է: Թմրանյութեր դեմ պայքարի վարչությունից հայտնում են, որ թունելը վաղուց արդեն չի շահագործվում հանցագործների կողմից:
Գերատեսչության աշխատակիցների կարծիքով, այս թունելի կառուցման համար ծածսվել է մոտ 1.5 միլիոն դոլար:
Շինարարության մեջ ներգրավվածության կասկածանքով արդեն ձերբակալվել է երեք մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)